Հոկտեմբերի 22-ին «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում հանդես եկավ «Մարաշլեան ֆոտոատելիե»-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը՝ «Ինքնություն: Լուսանկար մեկ ազգի մասին» թեմայով: Այցելուները հնարավորություն ունեցան լուսանկարվելու մեր կողմից տրամադրված հայկական ազգային հագուստով՝ Արցախի տարազով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին։ Պահենք, պահպանենք և հպարտանանք մեր մշակույթով և փոխանցենք սերունդներին: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պատմության թանգարան հրավերի համար։