EN | RUS | ARM
EN | RUS | ARM
01 Հոկտեմբերի, 2021
Photo by Johny Kondakjian Eagle

-Էմմա Մարաշլեան

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում 2020թ և հետո, դրանում զգում եմ նաև մեր անձնական մեղքի բաժինը, ինչն էլ նշանակում է մեր ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը պետք է բազմապատկել:
Այսօր բավարար չէ Արցախի կողքին լինելը, պետք է լինել հենց Արցախում:
Ստեղծված աՆորոշությամբ, պատերազմի ծանր հետևանքներով, ներկայիս սահմանափակումներով հանդերձ, միևնոույնն է Արցախում կան հնարավորություններ: Եվ այդ հնարավորությունները իրագործելու համար պետք է միայն կամք, հավատ, աշխատասիրություն և համբերություն
Այս տարի մենք արդեն երեք անգամ եղել ենք Արցախում և 2021 թ փետրվարին առաջին իսկ այցից հետո որոշեցինք, որ այստեղ անպայման պետք բացենք ֆոտոստուդիա:
Մենք շատ ուրախ ենք, որ Ստեփանակերտում, ի դեմս Park Hotel Artsakh- ի, գտանք համախոհների :
Մարաշլեան ֆոտոատելիեն գործադրելու է բոլոր ջանքերը` Արցախի մշակութային, կրթական, սոցիալական և տնտեսական կյանքի անբաժանելի մասը դառնալու համար:
Ֆոտոստուդիայի հիմնական ուղղվածությունը լինելու է հայկական ազգային հագուստներով լուսանկարչության վերածննունդը, 1-ին հերթին հենց այս շրջանի հագուստներով: Մեզ հետ բերել ենք այս շրջանի 12 տարազ:
Ֆոտոստուդիայի բացումը հետապնդում է հետևյալ նպատակները՝

• Արցախի նկատմամբ սեփականատիրոջ զգացումի ամրապմդում: Դա պետք է մեզ, միգուցե ավելի շատ, քան Արցախին և արցախցուն:

• մշակութային, կրթական, հոգեբանական և սոցիալական առումներով Արցախի վերականգնում: Սրանք մեզ համար առաջնահերթ են և մենք հուսով ենք, որ կարող ենք մեր համեստ ներդրումը կատարել, որպեսզի Հայաստանից և Սփյուռքից ավելի շատ հայեր այցելեն Արցախ:

• Տալ արցախցիներին և Արցախի հյուրերին իրենց արմատներին մոտ զգալու հնարավորություն, վերաիմաստավորել մեր ժառանգության և նախնիների հետ կապը, էներգիա և ուժ ձեռք բերել և դարձնել դրանք ի բարօրություն Հայաստանի և Արցախի ներկայի և ապագայի:

Մեր ընտանիքը չի վախենում դժվարություններից և հաճախ սովոր է գործել ըստ իր համոզմունքների և արժեքների ՝ չնայած ուրիշների կարծիքներին / գործողություններին կամ տիրող հանգամանքներին՝
2010 թվականին Հայաստան տեղափոխվելը, «RepatArmenia» հիմնադրամի ստեղծումը, Մարաշլեան ֆոտոատելիեի հիմնադրումը շատ առումներով իրականացվել են հակառակ մյուսների կարծիքների:
Վստահ եմ, որ մենք միասին արժանապատվորեն դուրս կգանք այս բարդ իրավիճակից: Դժվար է հասկանալ, թե ինչպես, բայց որքան շատ մարդիկ խոսիքց անցնեն գործի, այնքան ավելի արագ մենք կսկսենք տեսնել լույսը թունելի վերջում: Ես անկեղծ ՀԱՎԱՏՈւՄ ԵՄ դրան:
Marashlyan Photo Atelier Artsakh պաշտոնական բացումը կայացել է:
Տեղը - Park Hotel Artsakh