EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Հարցազրույց Էմմա Մարաշլյանի հետ Մոսկվայում Հայկական ազգային մշակույթի թանգարանի համար
21 Դեկտեմբերի, 2018
Էմմա Մարաշլյան

- Էմմա, պատմեք խնդրում եմ, ինչպես է անցել Ձեր մանկությունը:

Ես ծնվել եմ Երևանում, բայց 8-9 տարեկանից ապրել եմ Մոսկվայում: Մի պատմություն ունեմ մանկությանս հետ կապված, որը ես անվանում եմ «Կարմիր ճամպրուկ»: Մոսկվայում բնակվելու առաջին 5 տարիներին մենք մտածում էինք, որ րոպե-րոպե մենք վերադառնալու ենք Երևան: Մայրս ցանկանում էր վերադառնայինք, իսկ հայրս ասում էր, որ դեռ ժամանակը չէ, և մեր տանը փոքրիկ վիճաբանություն էր սկսվում: Այդ ժամանակ մայրս հավաքում էր ճամպրուկը և դնում դռան մոտ՝ հորս ապացուցելու համար, որ մենք կգնանք և ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել: Այդ ճամպրուկի մեջ առաջինը ես դնում էի իմ ներկերն ու մատիտները: Երևանում նկարում էի միայ գրիչով, մատիտներ գնելու հնարավորություն չկար: Տարիներ հետո հասկացա, որ այս ամենը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Ես, ինչպես մայրս, շատ-շատ էի ցանկանում վերադառնալ:

- Դուք երկար տարիներ ապրել եք Մոսկվայում, ինչը ստիպեց վերադառնալ Հայաստան:

Ավարտեցի դպրոցը, հետո Սեչենովի անվան բժշկական ակադեմիան, մեկ տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Թվում էր, թե ամեն ինչ գերազանց է, բայց ես հաճախ ինքս ինձ հարցնում էի, ով եմ ես, և որն է իմ ազգությունը:

-Ինչպես լուսանկարչության հանդեպ սեր առաջացավ Ձեզ մոտ:

Որպես զբոսաշրջիկ բավականին հաճախ էի գալիս Հայաստան: Կարիք ունեի ինձ հետ Հայաստանից ինչ-որ բան տանելու, և ես շատ էի լուսանկարում: Նկորում էի ամբողջ Հայաստանն ու Արցախը: Ցանկանում էի դա ցույց տալ Ռուսաստանում՝ ապացուցելու համար, ինչ գեղեցիկ, հին ու հետաքրքիր երկիր է Հայաստանը: Կազմակերպում էի ցուցահանդեսներ, որտեղ լուսանկարներին հաջորդում էիներկար տեքստեր, թե ինչ եկեղեցի է, որ դարի է և այլն: Միգուցե այդ լուսանկարները այդքան էլ պրոֆեսիոնալ չէին, բայց տեխնիկական մասը այդ պահին ինձ այքան էլ չէր հետաքրքրում, ես դա անում էի հոգով և հոգուս հանգստության համար: Այնուհետև ես սկսեցի սովորել և պրակտիկա ձեռք բերել: Ուսում ստացա Վսեվոլոդ Բորիսևիչ Տոբոտրասի մոտ, ում մոտ ուղղվածությունը դիմանկարի ժանրն է: Մոտ մեկ տարի սովորեցի լուսանկարել ստուդիայում և հասկացա, որ դա իմն է: Դարձա ստուդիայի լուսանկարիչ, այլևս չեմ նկարում Հայաստանը, ինչպես առաջ:

Ամբողջական տեքստը կարող եք կարդալ հղումով https://www.armmuseum.ru/news-blog/emma-marashlyan