EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Մեր կանացի տարազների հավաքածուն համալրվել է Սեբաստիայի, Արաբկիրի ազգային հագուստով:
28 Փետրվարի, 2019
Մեր կանացի տարազների հավաքածուն համալրվել է Սեբաստիայի, Արաբկիրի ազգային հագուստով: Այս շրջանի տարազները առանձնանում են մեծ քանակի կտորներով, քանի որ հենց այնտեղ էին պատրաստվում այն կտորների մեծ մասը, որոնք հետագայում ուղարկվում էին վաճառքի Վան, Տիգրանակերտ և Պատմական Հայաստանի այլ քաղաքներ: Մեկ հագուստի պատրաստման համար պահանջվում էր ավելի քան 5 մետր բամբակե կտոր: Հագուստի գոտիները սովորաբար զարդարվում էին ձեռագործ աշխատանքներով, օգտագործում էին արծաթե զարդեր: