Բարձր Հայքի տարազի մասին
18 Փետրվարի, 2022

Բարձր Հայք (Կարին, Ախալքալաք, Ախալցխա․ Ալեքսանդրապոլ), XIX դ․
Գոգնոցը կարմիր մահուդից է՝ ոսկեթելով ասեղնագործված։ Սերմի նշանի մեջ գոգնոցը կրողի անվան 1-ին տառն է։
Ոսկեթել, արծաթաթել բուսանախշ ասեղնագործությունը բնորոշ է Բարձր և Փոքր Հայքի կանանց տարազին։ Նշաձև զարդանախշի՝ սերմիկի պատկերը համարվել է կենաց ծառը սկզբնավորող խորհրդանիշը և բնորոշ է եղել նաև Շիրակի ու Ջավախքի տարազին։
Գոգնոցներ․ թավիշ՝ ասեղնագործված ոսկեթելով, Կարին, Ջավախք, XIX դ․ սկիզբ։ Հյուսածո գոտու վրա, զարդանախշից բացի, լինում է մակագրություն ("Ի վայելումն կապողին") և տարեթիվը։ Գոգնոցի զարդանախշը մաքրության, ինչպես նաև երջանիկ ամուսնության խորհրդանիշն է՝ կենաց ծառը՝ անցյալի, ներկայի, ապագայի միավորման խորհուրդներով։