Ատամհատիկ
28 Նոյեմբերի, 2020
Ատամհատիկը (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ),հայկական ծես է, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, մանկանը նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի , գարու և այլ հատիկներ։ Նախկինում արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի։ Մեր օրերում մանկան դիմաց դնում են տարբեր առարկաներ, որ առարկային մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա մասնագիտությունը։ Արարողությունն անցկացվում է երգերով ու պարերով: