EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Treasure Giftbox - նվեր <<Մարաշլեան>> ֆոտոատելիեի փոքրիկ հյուրերի համար
10 Հունվարի, 2019
<<Մարաշլեան>> ֆոտոստուդիայի անձնակազմն ուրախ է տեղեկացնել նոր ապրանքատեսակի մասին, մասնավորապես՝ նվերներ երեխաների համար՝ Treasure Giftbox: Այժմ մեզ մոտից կարող եք ձեռք բերել հիանալի նվերներ մինչև 7 տարեկան տղաների և աղջիկների համար՝ փաթեթավորված <<Մարաշլեան>> ֆոտոստուդիայի կողմից բացառիկ արկղերում և զարդարված Մարաշի յուրօրինակ ձեռագործությամբ:
Աղջիկների համար Treasure Giftbox –ը ներառում է յուրահատուկ ձեռագործ «կենդանի» տիկնիկ, որն արտահայտում է հեղինակի զգացմունքները, ունի հանգուստ և պայուսակ՝ զարդարված հայկական, ավանդական մարաշ ասեղնագործությամբ, ինչը հնագույն ասեղնագործության տեսակներից մեկն է: Մարաշը տարբերվում է այլ տեսակի ասեղնագործությունից հատուկ հյուսվածքի ձևով: Սա բավականին դժվար տեխնիկա է, որը պահանջում է ծանր և ժրաջան աշխատանք և մեծ համբերություն: Հագուստի վրա պատկերված ժամացույցը խորհրդանշում էր անսահմանություն և հաճախ հանդիպում էր Մարաշի ասեղնագործություններում, համարվում էր, որ այն կարող է անսահման ուրախություն և առողջություն նվիրել:

Գաղափար: Էմմա Մարաշլյան
Նոր նախագծի ֆիրմային գործընկեր - Yerevan Productions: